Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի՝ G7 գագաթաժողովին մասնակցելու համար հունիսի վերջին Վաշինգտոն մեկնելու առաջարկից:
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը դատապարտել է Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակումը։ «
Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները ԱՀԿ-ի հետ, քանի որ նրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդել են ԱՄՆ իշխանությունները՝ ուրբաթ օրը հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Գալուստի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Սահակյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, Շվեդիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի նախկին օգնական Նորայր Մովսիսյանը խարդախությամբ ՀՀ տարբեր քաղաքացիներից բավականին մեծ թվով գումարներ է գրպանել:
Մինչև հուլիսի կեսերը Ավինյանը հրաժարական կտա. նկատեցի՞ք՝ նախորդ բրիֆինգին ներկա չէր, ոստիկանապետն էր, ինչն առաջին հայացքից նորմալ է, սակայն այդպես դանդաղ հալեցնելու են նրան, կորոնավիրուսի դեմ պայքարի պատասխանատվությունը դնեն վրան։
Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, տեղեկացնում է մարզպտետ Գնել Սանոսյանը։
«Մարզում ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը՝ մահվան ելքով», - նշել է մարզպետը:
Արցախում նոր իշխանության ձևավորմանը զուգահեռ, նոր ընդդիմություն է ձևավորվում, որի առաջնորդն այս պահին Արթուր Օսիպյանն է, ով հայտնի դարձավ Ստեփանակերտում բողոքի ակցիաներ, ավտոերթեր կազմակերպելով։ Ժ
2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամները փակուղու առջև են: Երեկ նրանք տեսակապով զրուցել են ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նա բավականին ուշագրավ հանգամանքներ է պատմել՝ 2016-ի հրադադարի որոշման հետ կապված, և հանձնաժողովին գցել նոր պատմության մեջ:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...